Շոտլանդացի գիտնականները քաղցկեղային բջիջները  ոչնչացնող դեղամիջոց են փորձարկել
copy image url

Շոտլանդացի գիտնականները քաղցկեղային բջիջները ոչնչացնող դեղամիջոց են փորձարկել

Ավելին 3 տարի առաջ - 19:40 01-06-2021

Էդինբուրգի համալսարանի գիտնականները հաջողությամբ մի դեղամիջոց են փորձարկել, որը կարող է ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ առանց վնասելու շուրջը գտնվող առողջ հյուսվածքները: Այս մասին հայտնում է Evening Standard թերթը:

Ինչպես հայտնի է, քաղցկեղային բջիջներն ավելի շատ էներգիայի կարիք ունեն, քան առողջ բջիջները։ Մասնագետները համադրել են SeNBD մոլեկուլը քիմիական սննդային միացության հետ, ստիպելով չարորակ բջիջներին «կուլ տալ» այն՝ չկասկածելով դրա վնասակար ազդեցության մասին։

SeNBD- ը լուսազգայուն է. այն ոչնչացնում է միայն լույսի տակ գտնվող բջիջները: Սա նշանակում է, որ վիրաբույժը կարող է ինքը որոշել, թե երբ ակտիվացնի դեղամիջոցը, որը նվազեցնում է առողջ հյուսվածքի վնասման հնարավորությունը և կողմնակի ազդեցությունների հավանականությունը:

Փորձի հեղինակները դեղամիջոցը համեմատել են «տրոյական ձիու» հետ: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ անհրաժեշտ է դրա անվտանգության լրացուցիչ փորձարկումներ անցկացնել: