Իրանցի գիտնականները քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում նոր նանոֆորմուլա են հայտնաբերել
copy image url

Իրանցի գիտնականները քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում նոր նանոֆորմուլա են հայտնաբերել

Արտաքին 1 տարի առաջ - 20:42 14-03-2024
Մկների վրա փորձարկումներ իրականացնող իրանցի գիտնականները հայտնաբերել են նոր նանոֆորմուլա, որը կարող է օգնել քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում։

Հաղորդվում է, որ նախագիծը մշակել է Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի դեղագործության ֆակուլտետի անդամ Մահմուդռեզա Ջաֆարին՝ Իրանի գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Անդրադառնալով նոր ֆորմուլային՝ Մահմուդռեզա Ջաֆարին նշել է, որ ուռուցքային անոթների և բջիջների քիմիաթերապիան կարող է ոչնչացնել դրանք՝ վերացնելով սնուցման և թթվածնի աղբյուրը և բարձրացնել բուժման արդյունավետությունը։

Նա նշել է, որ դոքսորուբիցինը հականեոպլաստիկ միացություն է, որն ունի հակաուռուցքային ազդեցության լայն սպեկտր և օգտագործվում է քաղցկեղի տարբեր տեսակների, ներառյալ՝ կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բուժման մեջ: