Գալկինը լուսանկարել է երիտասարդացած Պուգաչովային  ոճաբանի հետ
copy image url

Գալկինը լուսանկարել է երիտասարդացած Պուգաչովային ոճաբանի հետ

Ավելին 3 տարի առաջ - 21:10 25-05-2021

Ալլա Պուգաչովան ներկա է գտնվել դստեր՝ Քրիստինե Օրբակայտեի ծննդյան տոնակատարությանը: Այդ օրը նա ներկայացել է գեղեցիկ ծաղկավոր զգեստով, որը կարել է դիզայներ Վալենտին Յուդաշկինը:
Գալկինը օրվա մանրամասներից Ինստագրամի իր էջում տեղադրել է Պուգաչովայի և նրա կողքին կանգնած Յուդաշկինի լուսանկարը: Հետևորդներին տպավորել է հատկապես երգչուհու երիտասարդացած արտաքինը և գեղեցիկ զգեստը, ինչի կապակցությամբ նրանք մեկնաբանություններում գրել են. «Բրավո Վալենտին», «Կախարդական զգեստ, ինչպես Մոխրոտիկի հեքիաթում», «Վաու, արքայադուստրը և արքայազնը», «Հրաշալի գարնանային զգեստ: Այն ներդաշնակ է քեզ: Այն քեզ երիտասարդեցնում է», «Ալլայի զգեստը. պարզապես հիացած եմ»: