Շոումեն Մաքսիմ Գալկինը գրականագետ Գալինա Յուզեֆովիչի հետ զրույցում ասել է, թե ինչ գրքեր է սիրում իր կինը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան։
Գալկինը խոստովանել է, որ գրքերի մեծ մասը, որոնք նշել է իր կինը, չի կարդացել։ «Նրա սեղանի գիրքը Կոնստանտին Կորովինի հուշերի երկհատորյակն է, Ալլան պաշտում է նրան»,- ասել է նա։
Բացի այդ, ըստ Գալկինի, Պուգաչովայի սիրելի գրքերից է Ժակլին Սյուզանի «Տիկնիկների հովիտը» վեպը. պատմություն երեք կանանց մասին, որոնք մեծ հաջողությունների են հասնում Հոլիվուդում, բայց ամեն ինչ կորցնում են կախվածությունների պատճառով։
Ալլա Պուգաչովան սիրում է նաև Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի, Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները։