«Եվրատեսիլ»-ի 2019 թվականի հաղթող Դունկան Լոուրենսը վարակվել է կորոնավիրուսով: Այդ իսկ պատճառով «Եվրատեսիլ2021»-ի եզրափակչին երգչի ելույթը չեղարկվել է:
Եվրատեսիլի կազմակերպիչների խոսքով՝ Լոուրենսը պետք է ելույթ ունենա շաբաթ օրը, բայց նրա Քովիդ թեստի արդյունքը դրական է: Նա ստիպված է մեկ շաբաթ ինքնամեկուսանալ տանը:
Այժմ կազմակերպիչները քննարկում են հոլանդացի երգչի՝ հանդիսատեսին ներկայանալու այլընտրանքային տարբերակ, ինչը կարող է լինել տեսահոլովակ կամ ձայնագրութուն: