Կիբերանվտանգության ոլորտի Internet 2.0 ընկերությունը տեսակետ է ներկայացրել, որ COVID-19 կորոնավիրուսն ակտիվորեն տարածվել է Չինաստանի Հուբեյ նահանգում դեռ 2019թ.-ի ամռանը:
Փորձագետները որպես ապացույց նշում են, որ 2019թ.-ի մայիսից Հուբեյում ՊՇՌ լաբորատորիաների սարքավորումների գնման ծախսերի աճ է գրանցվել, գրում է The Telegraph-ը:
Ծախսերի ավելացումը տեղի է ունեցել այնպիսի կազմակերպությունների հաշվին, ինչպիսիք են Ուհանի ռազմական հոսպիտալը, Հուբեյի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնը, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը և Ուհանի գիտատեխնիկական համալսարանը: Ինչպես ընդգծվում է, դրանք բոլորը այս կամ այն կերպ կապված են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հետ: