Թաթարստանում թեթև շարժիչով ինքնաթիռի վայրէջքի ժամանակ երկու մարդ է զոհվել
copy image url

Թաթարստանում թեթև շարժիչով ինքնաթիռի վայրէջքի ժամանակ երկու մարդ է զոհվել

Ավելին 3 տարի առաջ - 17:12 09-05-2021

Թաթարստանի Կալեյկինո գյուղի մոտակայքում ինքնաշեն «Ермак» տիպի ինքնաթիռը, որում երկու ուղևոր կար, կոշտ վայրէջք է կատարել: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկուսն էլ մահացել են:

Ինքնաթիռը պատկանում է «Ալմետևսկի» թռիչքային ակումբին: Տեղի ժամանակով 12:30-ին տեղի ունեցած վթարի պատճառները ճշտվում են: Դրա հետևանքները վերացնելու համար ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության 18 աշխատակիցներ և 6 սարքավորումներ:

Պատահածի հետևանքով այլ ավերածություններ չկան։