Ռուսական հետախուզության կողմից ղեկավարվող 4 առցանց հարթակներ ապատեղեկատվություն են տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ: Այս մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք կարող ենք հաստատել, որ Փոխգործակցության համաշխարհային կենտրոնը նույնականացրել է ռուսական 4 առցանց հարթակ, որոնք աշխատել են ռուսական հետախուզական ծառայությունների ղեկավարության ներքո և ապատեղեկատվություն տարածել»,- մեջբերվում են Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքերը:
Նրա խոսքով, Ռուսաստանը «վերադարձել է իր հին հնարքներին», ինչը սպառնում է մարդկանց կյանքին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր պատվաստանյութերի վերաբերյալ ռուսական «ապատեղեկատվության» դեմ պայքարի մասին: