ԲԱՅԴԵՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՍՑՆԵԼԻՔ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
copy image url

ԲԱՅԴԵՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՍՑՆԵԼԻՔ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Արտաքին 4 տարի առաջ - 21:42 04-03-2021

Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ փետրվարի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է ունեցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Քննարկման նյութը Սիրիայի ուղղությամբ մի քանի նպատակակետերի հարվածներ հասցնելու հարցն է եղել։ Հետախուզության արդյունքում պարզվել էր, որ նախատեսված երկու նպատակակետերից մեկում կանայք և երեխաներ կան։ Այդ մասին նախագահին հայտնել է անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նախագահ Բայդենի որոշմամբ՝ այդ ուղղությամբ հարվածը չեղարկվել է։