«ՔԵԶ ՀԱՄԱՐ ՄԻ ՕՐ ՄԵՆՔ ԵԼԱՆՔ ՄԱՐՏԻ․․․»․ ՎՐԱԵՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է  «ԱՐՑԱԽ» ԵՐԳԻ  ԽՈՍՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆԸ
copy image url

«ՔԵԶ ՀԱՄԱՐ ՄԻ ՕՐ ՄԵՆՔ ԵԼԱՆՔ ՄԱՐՏԻ․․․»․ ՎՐԱԵՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է «ԱՐՑԱԽ» ԵՐԳԻ ԽՈՍՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆԸ

Ներքին 4 տարի առաջ - 13:32 02-03-2021

Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը, ով Սևակ Խանաղյանի «Արցախ», Շպռոտի «Եղիր Ազատ», H.A.Y.Q.-ի «Մի պատմություն», Էմմիի «Boom-Boom», Արծվիկի «Դու մնա» և մի շարք այլ երգերի խոսքերի հեղինակն էր: Սոսին 35 տարեկան էր:

«Երբեք ոչ մի բառ չի կարողանա արտահայտել բոլորիս մեծագույն սերը, նվիրումը, պարտքն ու ցավը մեր հայրենիքի հանդեպ: Հայաստանի հանդեպ սերը վեր է բոլոր տեսակի խոսքերից»,- ասել էր Սոսին՝ անդրադառնալով Սևակ Խանաղյանի «Արցախ» երգին։