ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշր
Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերում և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։
Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։