Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է լուրն այն մասին, որ ծրագրում է երկրի իշխանությունը փոխանցել իր ավագ որդուն: Լուկաշենկոն վստահեցրել է, որ իր ընտանիքում տվյալ հարցը երբևէ չի քննարկվել և «չի էլ կարող քննարկվել»: «Ինձնից հետո իմ երեխաներից ոչ մեկը Բելառուսի նախագահ չի լինելու»,- Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար կազմի ընտրության ժամանակ ելույթի նախաբանում ընդգծել է Լուկաշեկոն:
Նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար ընտրվելու դեպքում իր ավագ որդին՝ Վիկտորը, կազատվի նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնականի պաշտոնից և կդադարի լինել պետծառայող: