ՄԱՐԶԵՐՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ 10-12 ԱՍՏԻՃԱՆՈՎ ՆՎԱԶԵԼՈՒ Է
copy image url

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ 10-12 ԱՍՏԻՃԱՆՈՎ ՆՎԱԶԵԼՈՒ Է

Ներքին 4 տարի առաջ - 11:38 25-02-2021

Հայաստանում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, ցերեկը լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային գոտում՝ անձրև։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Շիրակում և Գեղարքունիքի մարզում ցերեկային ժամերին կցրտի մինչև -11։

Երևանում՝ փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև: Փետրվարի լույս 26-ի գիշերը մայրաքաղաքում -5 կլինի, իսկ մարտի 1-ի գիշերն արդեն կհասնի +3-ի։