ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԲԱՐՁՐԱՆԱ
copy image url

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Ներքին 4 տարի առաջ - 15:01 23-02-2021

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: