ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
copy image url

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Ներքին 4 տարի առաջ - 10:02 22-02-2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ միջնորդությունը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել էր, Մհեր Ավագյանը՝ ազատ արձակվել, իսկ Կարեն Բեքարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր։