ՄԵԳԱՆ ՖՈՔՍԻ ԸՆԿԵՐԸ՝ ՔՈԼՍՈՆ ԲԵՅՔԵՐԸ ՊԱՏՄԵԼ Է ՄԵԳԱՆԻ ԱՐՅՈՒՆՈՎ ԹԱԼԻՍՄԱՆԻ ՄԱՍԻՆ
copy image url

ՄԵԳԱՆ ՖՈՔՍԻ ԸՆԿԵՐԸ՝ ՔՈԼՍՈՆ ԲԵՅՔԵՐԸ ՊԱՏՄԵԼ Է ՄԵԳԱՆԻ ԱՐՅՈՒՆՈՎ ԹԱԼԻՍՄԱՆԻ ՄԱՍԻՆ

Ավելին 4 տարի առաջ - 22:20 16-02-2021

30-ամյա Քոլսոն Բեյքերը Վալենտինի օրվա կապակցությամբ իր ինստագրամի էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել սիրելիի՝ 34-ամյա Մեգան Ֆոքսի հետ, և անսպասելի գրառում կատարել:

«Ես իմ պարանոցին կրում եմ քո արյունը»,-գրել է նա:

Խոսքը յուրահատուկ մի թալիսամանի մասին է, որի վրա Մեգանի արյունն է: Այդ թալիսմանի լուսանկարը նույնպես հայտնվել է ինստագրամում: Հետևորդների արձագանքները բազմազան են եղել: Ոմանց կարծիքով դա շատ հաճելի արարք է, մյուսների կարծիքով՝ շատ տարօրինակ:

Շատերը հիշել են, որ նույնպիսի մեդալիոններ ժամանակին ունեցել են Անջելինա Ջոլին և իր երկրորդ ամուսինը՝ Բիլի Բոբը: Վերջինս է պատմել այդ մասին. «Երբ «Լարա Քրոֆթ»-ի և «Սատանաների պարահանդեսի»-ի նկարահանումների պատճառով բաժանվեցինք իրարից, մենք փոխանակվեցինք մեդալիոններով, որոնց ներսում նկարի փոխարեն մեր մի կաթիլ արյունն էր»:

Պարզ չէ, Մեգանը իր պարանոցին սիրելիի արյունով թալիսման կրում է թե ոչ: Բայց Քոլսոնի գրառմանը նա փոխադարձ սիրո խոսոտովանությամբ է պատասխանել:

«Ահա այսպիսի տեսք ունի իմ սիրտը, որը իմ մարմնից դուրս է և պարփակված է այս արտասովոր գեղեցիկ տղայի ուրվագծում. կախարդական ու աներևույթ, էներգիայով լի և տանջահար, աստվածային և վտանգավոր, տիեզերական, օրենքներին դեմ, անմահ, ստեղծագործությամբ հանճար: Ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, շատ վտանգավոր կլինի, բայց առանց դրա ես վերջնական նպատակակետ չեմ ունենա: Շնորհավոր Վալենտինի օրը, Rehab Barbie»,- գրել է նա: Դերասանուհին նաև նշել է, որ իր սիրելին բառացիորեն հյուսված է հակասություններից, և միայն իր հետ հարաբերությունների ընթացքում է հրաժարվել թմրանյութերից:

Մի քանի շաբաթ առաջ մամուլում լուրեր են հայտնվել Ֆոքսի և Բեյքերի մոտալուտ հարսանիքի մասին: Լրագրողներն ու երկրպագուները հանգել են նման եզրակացությունների ՝ պապարացիների կողմից արված լուսանկարներում Մեգանի մատին իբր նշանադրության մատանի նկատելուց հետո: Ինքը՝ դերասանուհին անձամբ հերքել է այդ լուրը: