Դերասան Հրանտ Թոխատյանը՝ «Ազատ Արցախ հայաքվե» հանրային քննարկման ժամանակ ասաց․
«Մեր առաջ դրվեց մի «գեղեցիկ» սպիտակ թուղթ, մեզ տրվեց գրիչ ու ասացին գրեք՝ ձեր երկրի կենսագրությունը, իսկ մենք սկսեցինք խզբզել ու դրա համար էլ եկանք, հասանք էս օրվան։
Կոչ եմ անում իմ գործընկերներին, պետք է բոլորս միասին մասնակցենք այս նախաձեռնությանը, դա շատ կարևոր է, ավելին՝ բացի մեր անձնական մասնակցելուց, պետք է փորձենք բացատրել, որովհետև մեզանից ամեն մեկն ունի ամբիոն, մեր ամբիոնը բեմն է։
Պետք է բացատրենք հանդիսատեսին, բացատրենք մարդկանց՝ ինչի համար է պետք մի ստորագրությունը։ Յուրաքանչյուրը կարող է ասի՝ դե, իմ ստորագրությունից ինչա կախված որ, ստորագրեմ-չստորագրեմ, ինչ որ տեղ որոշում կընդունեն։
Էդպես չի, դրանից ամեն ինչ է կախված, որովհետև այդ ստորագրության հետևում հազարավոր երիտասարդների կյանք է, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի այսօր ինչ որ մեկը միանձնյա որոշումով չջնջիմեր պատմությունը, որը փորձել ենք մենք գրել, բերել հասցնել էս օրվա օրվան»։
Թոխատյանը խնդրեց լուրջ մտածել այն քայլի մասին, որը պահանջվում է յուրաքանչյուրից, այդ դեպքում կհասկանան կարևորությունը մի ստորագրության։
«Ժամանակին մենք ուզում էինք Արցախը միանա մեզ, ամեն ինչ դրա համար արվեց, էլի հազարավոր զոհեր տվեցինք, որից հետո անհոգ ապրում էինք, որովհետև մեզանից որևէ մեկը չփորձեց անգամ մի հատ ծաղիկ տնկել այդ արյունով գրավված հողի վրա, այ էս ամեն ինչը դրա հետևանքն է»։
Մանրամասները՝ տեսանյութում.