Մեծաթիվ երկրպագուներ, գերմականակ ակումբն՝ առանց թալիսմանի. Եվրոպա լիգայի թեժագույն եզրափակիչ է սպասվում
copy image url

Մեծաթիվ երկրպագուներ, գերմականակ ակումբն՝ առանց թալիսմանի. Եվրոպա լիգայի թեժագույն եզրափակիչ է սպասվում

Սպորտ 2 տարի առաջ - 16:49 17-05-2022
Վաղը՝ մայիսի 18-ին, ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչն է. վճռորոշ խաղում մրցելու են Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Գլազգոյի «Ռեյնջերսը»։ Հանդիպումը կայանալու է Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։

Հանդիպման շուրջ ծավալված իրադարձությունները խոստումնալից են։ Իսպանիայի ոստիկանության տվյալներով՝ շուրջ 150 հազար երկրպագուներ կլինեն քաղաքում։ Հատկանշական է, որ մարզադաշտը տեղավորում է 42.714 հանդիսականներ։ Մարզադաշտ չհաճախած երկրպագուների համար այլ ստադիոնում կտեղարվի մեծ էկրան։

Հայտնի է նաև, որ «Ռեյնջերսի» երկրպագուները մոտ կրկնակի ավելի շատ կլինեն։

«Այնտրախտը» չի կարողացել Իսպանիա տեղափոխել իր թալիսման արծվին, հայտնում է Bild-ը։ Ըստ նոր օրենքի՝ Իսպանիա տեղափոխված կենդանիները պետք է 15 օր մնան կարանտինում։ Այդ թալիսման արծիվը «Այնտրախտի» տնային հանդիպումներում ստադիոնում է լինում 2006 թվականից։

Ամենից շատ դիտված