ԿԱՆ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
copy image url

ԿԱՆ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Ներքին 4 տարի առաջ - 10:50 09-02-2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մասնավորապես Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Իսկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 390 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: