ՀԱՅԱՍՏԱՆԸ 750 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍ Է ԹՈՂԱՐԿԵԼ
copy image url

ՀԱՅԱՍՏԱՆԸ 750 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍ Է ԹՈՂԱՐԿԵԼ

Ներքին 4 տարի առաջ - 11:30 05-02-2021

Հայաստանի՝ 2021 թ.-ի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին:

Նշվում է, որ պարտատոմսերը թողարկվել են նպաստավոր տոկոսադրույքով, ամեն դեպքում սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է: Սա նշանակում է, որ եկող տարիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2020 թ.-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը տարվա ընթացքում կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, այսինքն՝ 2019 թ.-ի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով: Իսկ 2020 թ.-ի վերջի դրությամբ՝ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ աճելով մոտ 269 մլն դոլարով: