ԲԱՅԴԵՆԻ ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԿԻԵՎՅԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԳԵՆԵՐ
copy image url

ԲԱՅԴԵՆԻ ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԿԻԵՎՅԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԳԵՆԵՐ

Ավելին 4 տարի առաջ - 01:13 29-01-2021

«Պատմական ճշմարտություն» ուկրաինական թերթը հրապարակել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի նախնիների ցուցակը, որոնք ազգակցական կապեր ունեն Արևելյան Եվրոպայի ու Կիևյան Ռուսիայի հետ:

Հրապարակման համաձայն՝ ամերիկյան առաջնորդի ընտանիքը ազգակցական կապեր ունի նաև Ռյուրիկովիչների հետ։

Այսպիսով, հաղորդվում է, որ Անգլիայում XIV-XV դարերի սկզբին ապրել է Բայդենի անմիջական նախահայրը՝ բարոն Սիմոն դե Ֆելբրիգը, որը ամուսնացած էր Լեհաստանի իշխան Պշեմիսլավ I Նոսակի դստեր՝ Մալգոժատա Տեշինսկայի հետ: Պշեմիսլավը Տեշինի իշխան Կազիմիրի և Մազովիայի արքայադուստր Եվֆեմիայի որդին էր, իսկ վերջինս՝ Մարիա Գալիցկայայի դուստրը և Ռուսիայի թագավոր Յուրի I-ի թոռը (նա Դանիել Գալիցկիի թոռն է):

Դարերի խորքում հետազոտողները պարզել են, որ Կազիմիր I-ի նախապապը եղել է Օպոլսկի Կազիմիր I-ը՝ Կիևի Մեծ իշխան Մստիսլավ I-ի ծոռը: Իսկ նրա մայրական տատը`Դյուրենսը, Կիևի իշխան Մստիսլավ Վլադիմիրովիչի՝ Վլադիմիր Մոնոմախի ավագ որդու դուստրն էր:

Բայդենի տոհմում գտել են նաև լեհ ազնվականների, մասնավորապես Ռյուրիկովիչների և նրանց նախորդների՝ Վլադիմիր Մեծի, Յարոսլավ Իմաստունի, Վլադիմիր Սվյատոսլավիչի և այլոց գեները։