ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ անհայտ կնոջ կմախք են հայտնաբերել
copy image url

ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ անհայտ կնոջ կմախք են հայտնաբերել

Արտաքին 3 տարի առաջ - 09:25 18-06-2021

Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) քննիչները փորձում են նույնականացնել կնոջ մարմինը, որի մնացորդները գտել են Մերիլենդ նահանգի արահետի մերձակայքում՝ Քեմփ Դեյվիդում գտնվող նախագահական նստավայրից մոտ մեկ մղոն հեռու: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Շաբաթ կեսօրին Կատոչտին լեռնային զբոսայգում ճանապարհորդները հայտնաբերել են կարմիր սպորտային կոշիկներ հագած կնոջ ոտքի ոսկոր: Ամբողջ մնացորդները հայտնաբերվել են մեկ օր անց:

Մարմնի վրա հյուսվածք չի մնացել, ինչը, հետազոտողների կարծիքով, նշանակում է, որ նա այդտեղ մնացել է մեկ-վեց ամիս: Նրա հագին եղել է թեթև հագուստ, ինչը ցույց էր տալիս, որ մահվան պահին եղանակը տաք էր:

Անհայտ կինը սև մարզահագուստով է եղել, ունեցել է երկար, մուգ մազեր, որոնք հյուսած էին: Դիակի կողքին հայտնաբերվել է Puma պայուսակ, որի ներսում եղել են մի քանի բանալիներ և կրծքանշաններ «Սալվադոր» ու «Սեր» բառերով:

Քննիչները դեռ չեն պարզել նրա մահվան պատճառը: