ԵՐԳՉՈՒՀԻ ՎԵՐԱ ԲՐԵԺՆԵՎԱՆ ՀԵՌԱՑՐԵԼ Է ԴԵՄՔԻ «ՖԻՐՄԱՅԻՆ» ԽԱԼԸ: ԵՐԳՉՈՒՀՈՒ «ՆՈՐ» ՏԵՍՔԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
copy image url

ԵՐԳՉՈՒՀԻ ՎԵՐԱ ԲՐԵԺՆԵՎԱՆ ՀԵՌԱՑՐԵԼ Է ԴԵՄՔԻ «ՖԻՐՄԱՅԻՆ» ԽԱԼԸ: ԵՐԳՉՈՒՀՈՒ «ՆՈՐ» ՏԵՍՔԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է

Ավելին 4 տարի առաջ - 23:13 28-01-2021

Երգչուհի Վերա Բրեժնևային կասկածել են շրթունքի անկյունի խոշոր խալը հեռացնելու մեջ: Խալը՝ երկար շեկ մազերի և իդեալական կազմվածքի հետ միասին, երգչուհու տարբերակիչ գծերից մեկն է և նրա «խաղաքարտը»:

Սոցիալական կայքերում Բրեժնևան հրապարակել է մի կարճ տեսանյութ, որում նրա դեմքը բազմաթիվ երկրպագուների համար թվացել է «նոր»: Իսկապես, նրա հրապարակած կադրերում բացակայել է հենց այդ խալը:

Ինչպես նշում է «Телепрограмма»-ն, մի քանի տարի առաջ Բրեժնևայի գործընկերուհին`երգչուհի Նյուշան, նույնպես ազատվել է դեմքի խալից: Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար դեմքի նույն հատվածում խալ է շպարում, ասես փորձում է վերադարձնել նախկին տեսքը:

Բրեժնևայի երկրպագուները փորձել են կռահել, թե ինչու է նա այդ քայլին դիմել: Ոմանք կարծում են, որ երգչուհին փոքր վիրահատության է դիմել՝ տեսականորեն չարորակ ուռուցքի առաջացման վտանգը կանխելու համար: Մյուսները համոզված են, որ երգչուհին ոչ միայն առողջ է, այլև նրա խալը հեռացված չէ: Իսկ նրանց զարմացրած տեսանյութը պարզապես նկարահանվել է դիմահարդարում և ֆիլտրեր կիրառելուց հետո: