Ինձ հեռացրել են, փոխարենն ավտոբուսը տվել են այն վարորդին, ում հեռացրել էին անբարեխիղճ աշխատանքի համար

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:32 03-12-2024
Ինձ հեռացրել են, փոխարենն ավտոբուսը տվել են այն վարորդին, ում ավելի վաղ հեռացրել էին անբարեխիղճ աշխատանքի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլին միացած և աշխատանքից արդեն իսկ ազատված վարորդներից մեկը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանում տրանսպորտային կոլապս է. կանգառներում մարդկանց կուտակումներ են ավտոբուսների խիստ սակավաթվության ու բազմաթիվ վարորդների գործադուլի պատճառով։