ԲԱՅԴԵՆԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2» ԳԱԶԱՏԱՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՈՒՄ Է «ՎԱՏ ԳՈՐԾԱՐՔ»
copy image url

ԲԱՅԴԵՆԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2» ԳԱԶԱՏԱՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՈՒՄ Է «ՎԱՏ ԳՈՐԾԱՐՔ»

Արտաքին 4 տարի առաջ - 09:30 27-01-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը համարում է Եվրոպայի համար «վատ գործարք»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիին: Փսակիին նաև հավելել է, որ Բայդենի վարչակազմը ուսումնասիրելու այն միջոցառումները, որոնք նախկինում ձեռնարկվել էին գազատարի հետ կապված:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինկենը, որի թեկնածությունը հետագայում հաստատվել էր Սենատի կողմից, հայտարարել է, որ երկրի նոր վարչակազմը մտադիր է համագործակցության եզրեր գտնել եվրոպացի գործընկերների հետ՝ հրաժարվելու «Հյուսիսային հոսք-2» գազատարից:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացումը կասեցվել է, քանի որ ԱՄՆ-ն 2019 թվականի դեկտեմբերին պատժամիջոցներ է կիրառել գազամուղի կապալառուների համար:

Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի ամբողջական կառուցումը կիրականացվի ռուսական ուժերի կողմից, սակայն շինարարությունը կավարտվի նախատեսվածից մի քանի ամիս ուշ: