Կվճարեք 2000 եվրո. Մեդվեդևն արձագանքել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի փակմանը
copy image url

Կվճարեք 2000 եվրո. Մեդվեդևն արձագանքել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի փակմանը

Արտաքին 3 տարի առաջ - 19:08 22-02-2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որն այսօր ասել է, որ հանձնարարական է տվել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրումը։ Այսպիսով, Բեռլինը արձագանքել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչմանը։

«Դե, բարի գալուստ նոր աշխարհ»,- գրել է Մեդվեդևը։

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը հավելել է, որ «այդ աշխարհում» եվրոպացիները շուտով հազար խորանարդ մետր գազի համար կվճարեն 2000 եվրո։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ է կիրառել։

Ամենից շատ դիտված