ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԴԵԼՖԻՆԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
copy image url

ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԴԵԼՖԻՆԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ավելին 4 տարի առաջ - 00:32 27-01-2021

Իռլանդացի սենատոր Նեդ Օ’Սալիվանը հայտարարել է, որ իբր Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը անձամբ են մասնակցել Քերիի կոմսությունում գտնվող Դինգլ նավահանգստից Ֆունգի անունով դելֆինի անհետացմանը: Այդ մասին հաղորդում է «The Irish Post»-ը՝ նշելով նաև, որ քաղաքի խորհրդանիշ համարվող Ֆունգին անհետացել է երեք ամիս առաջ:

Ենթադրվում է, որ կենդանին անհետացել է սոնարների պատճառով, որոնք օգտագործվել է ռուս զինվորականների կողմից բրիտանական նավերը վերահսկելու համար:

Ինչպես գրում է թերթը, այդ համակարգերը կարող են ազդել դելֆինների տեղաշարժի վրա և նույնիսկ նրանց վնասել:

«Ռուսները հնարավոր է ներգրավված լինեն այդ հարցում: Միգուցե Պուտինը»,- ասել է Նեդ Օ’Սալիվանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն մեղադրել էր Ռուսաստանին երկրի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ: