Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:
Կանցլերը շնորհավորել է Բայդենին երդմնակալության կապակցությամբ, ինչպես նաև ողջունել է ԱՀԿ-ի և Փարիզի կլիմայի համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու փաստը:
Բացի դրանից՝ քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակն Իրանում և Աֆղանստանում, ինչպես նաև միջազգային առևտրի արդի վիճակը:
Մերկելը հայտնել է Գերմանիայի և եվրոպացի գործընկերների պատրաստակամությունը համագործակցել Միացյալ Նահանգների հետ համաշխարհային խնդիրների լուծման գործում, ինչպես նաև Բայդենին հրավիրել է Գերմանիա`համաճարակաբանական իրավիճակը բարելավելու համար:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը Բայդենի երդմնակալությունը որակել էր ժողովրդավարության հաղթանակ: