Մերկելը ԵՄ-ին կոչ է արել «ուղիղ երկխոսություն» ունենալ Պուտինի հետ
copy image url

Մերկելը ԵՄ-ին կոչ է արել «ուղիղ երկխոսություն» ունենալ Պուտինի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 17:06 24-06-2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության երկրներին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահի հետ, ինչպես դա արեց ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը Ժնևի գագաթնաժողովում:

«Բավարար չէ, որ ԱՄՆ նախագահը խոսում է Ռուսաստանի նախագահի հետ: Ես շատ ողջունում եմ դա, բայց ԵՄ-ն ևս պետք է ստեղծի երկխոսության համար ձևաչափեր»,- հայտարարել է Մերկելը Բունդեսթագի ստորին պալատի առջև իր ելույթի ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է Politico-ն:

Գերմանիայի կանցլերի խոսքով, ԵՄ-ն «պետք է զգացնել տա ընդհանուր ռազմավարական շահերը» Ռուսաստանի հետ, ինչպիսիք են կլիմայի պաշտպանությունը և խաղաղությունը Սիրիայում ու Լիբիայում: Եվ միևնույն ժամանակ, «տա համարժեք պատասխան» կիբերպատերազմին, որը, ԵՄ կարծիքով, իրականացնում է Ռուսաստանը:

Ուղիղ երկխոսությունը, Մերկելի կարծիքով, պետք է «ստեղծի հնարավորության մեխանիզմներ ռուսական սադրանքներին արագ և համատեղ արձագանքելու համար»:

Ամենից շատ դիտված