«The Guardian»-ը, վկայակոչելով հնագիտության հարցերով զբաղվող նախարարությանը, հայտնում է, որ Կահիրեից հարավ գտնվող Սաակքարի դամբարանի տարածքում նոր բացահայտումներ են արվել: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել թաղման համար նախատեսված հնագույն տաճար և 50 սարկոֆագ: Հողի տակ՝10-12 մետր խորությամբ, հայտնաբերվել են մ.թ.ա XVI-XI դարերի առարկաներ: Հնագետներն նշում են, որ տաճարը նվիրված է եղել Թեթի փարավոնի կնոջը՝ թագուհի Նեթիին: Իսկ արդեն նոյեմբերին Եգիպտոսը հաղորդել է, որ հայտնաբերվել է ավելի քան հարյուր փակ սարկոֆագ: