Դավթի աստվածաշնչյան քաղաքում հնագետները հայտնաբերել են Սողոմոն թագավորի ժամանակների գանձ
copy image url

Դավթի աստվածաշնչյան քաղաքում հնագետները հայտնաբերել են Սողոմոն թագավորի ժամանակների գանձ

Արտաքին 3 տարի առաջ - 15:23 03-07-2021

Հնագետները Երուսաղեմի ամենահին շրջաններից մեկի տարածքում հայտնաբերել են Սողոմոն թագավորի ժամանակների գանձ: Հետազոտողները ենթադրում են, որ սա հազվադեպ արտեֆակտների հավաքածուի մի մասն է: Գանձի պարունակության մեջ են շնաձկան ատամներ, որոնք գոյություն են ունեցել դինոզավրերի օրոք:

Պեղումները կատարվել են այն տարածքում, որտեղ հնագույն ժամանակներում կանգնած էր Դավիթ թագավորի պալատը և տեղակայված էր նրա հիմնադրած թագավորության մայրաքաղաքը: Հետագայում այդ վայրը բազմիցս վերակառուցվել է և ի վերջո ամբողջովին կորցրել իր պատմական տեսքը: Հնագետներին հաջողվել է գտնել Դավթի ժառանգորդ Սողոմոն թագավորի ժամանակների քաղաքի ենթադրյալ պատերն ու կառույցները:

Ի թիվս այլոց՝ հայտնաբերվել է 15 մետրը 10-ի վրա ինչ-որ ուղղանկյուն անոթ: Ամենայն հավանականությամբ այն ծառայել է որպես ջրամբար՝ քաղաքի պաշարման դեպքում: Ավելի ուշ դրա վրա տուն է կառուցվել, որի հիմքում գիտնականները գտել են ծովային և գետային կենդանական աշխարհի մնացորդներ: