Չինացի հնագետները Մին դինաստիայի դամբարանն են հայտնաբերել
copy image url

Չինացի հնագետները Մին դինաստիայի դամբարանն են հայտնաբերել

Ավելին 3 տարի առաջ - 18:28 21-11-2021

News.cn-ը հայտնում է, որ չինացի հնագետները Հեբեյ նահանգում Մին դինաստիայի հնագույն դամբարան են հայտնաբերել։ Տեղում ութանկյուն աղյուսե դամբարան է հայտնաբերվել:

Գերեզմանի ներսում երկու դագաղ է հայտնաբերվել, որոնցում մեկական կմախք է եղել։ Հայտնաբերվել են նաև կենցաղային իրեր՝ ափսեներ և ճենապակյա գավաթ։

Մին դինաստիան Չինաստանում իշխանության ղեկին է եղել 1368-1644 թվականներին։ Այս ժամանակահատվածը նշանավորվել է երկրի ծաղկումով. մշակութային կապեր են հաստատվել Արևմուտքի հետ, Չինաստանի բնակչությունը կրկնապատկվել է, իսկ պետությունն առաջատար դիրք է զբաղեցրել աշխարհում։

Ձեզ գուցե հետաքրքրի