Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 19-ին կրկին կեղծ տեղեկություն էր տարածել, թե իբրև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Փաստացի՝ Ադրբեջանը կրկին անգամ ապատեղեկատվություն է տարածում։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ է Ադրբեջանը կրկին Հայաստանին մեղադրում կրակելու մեջ»։
«Փաշինյանն ու նրա վարած քաղաքականությունն է մեղավոր, որ Հայաստանին այդպես են վերաբերվում։ Նա ի վիճակի չէ ղեկավարել այս պետությունը»,- պատասխանեց հարցվածներից մեկը։
Անցորդներից մեկի խոսքով՝ պատճառը մեր պետության թույլ ղեկավարությունն է։
«Իրենք կրակում են, բայց մեզ են մեղադրում։ Հիմարի մեկն են»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։