Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, դրա համար էլ Հայաստանին մեղադրում է․ հարցում 

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 18:00 17-03-2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Ադրբեջանը 1 օրում 3 անգամ Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ ինչի՞ մասին է վկայում Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը։

«Խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,-ասաց Խոսրով Հարությունյանը։
Անցորդներից մեկի համոզմամբ՝ Ադրբեջանն ավազակ ազգ է, հրահրում է որևէ վատ բան։

«Վկայում է այն մասին, որ հանձնվելու ենք թուրքերին»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի