Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ-մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե:
Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։
Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր չեմպիոն: Նրա հինգ թիմակիցները դարձել էին արծաթե մեդալակիր:
Հայաստանը մեկ հաղթող է ունեցավ նաև պատանիների մրցավեճում՝ 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը: Այդ տարիքային խմբում մեր թիմը ունեցել է երկուական արծաթե և բրոնզե մեդալ:
Դեռահասների մրցումներում մեր հավաքականի հաշվին գրանցվել է մեկ երկրորդ և երեք երրորդ մրցանակ: