Մեկ տարուց ավել է` ընդդիմության ներկայացրած որևէ այլընտրանքային օրակարգ չի ընդունվել և չի քննարկվել․ Մկրտչյան
copy image url

Մեկ տարուց ավել է` ընդդիմության ներկայացրած որևէ այլընտրանքային օրակարգ չի ընդունվել և չի քննարկվել․ Մկրտչյան

Ներքին 2 տարի առաջ - 17:05 05-07-2022
Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն քննարկում է կազմակերպել, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Աննա Մկրտչյանը, փաստաբան Մելիք Գալստյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Քննարկման արդյունքում Աժ պատգամավոր Աննա Մկրտչյանը ասաց․ «Ինչ վերաբերում է այսօր տիրող իրավիճակին, ես սրա մասին խոսելիս անպայման պետք է անդրադարձ անեմ 2018 թվականին, որովհետև ես կարծում եմ, որ ինչ ունենք մենք այսօր, դա ուղղակի հետևանքն է նրա, ինչ տեղի ունեցավ 2018-ին։

2018-ին շատ պարզ ինչ-որ մեկը կանգնեց, որոշեց, որ պետք է հայտարարի, որ Հայաստանում ինքն է վարչապետ լինելու։ Բայց այդ մարդիկ ոչ թե այս երկրում ցանկացել են կառուցել խորհրդարանային համակարգ, այլ ուսապարկային կառավարում, որը որ հիմա ունենք: Եվ ամեն անգամ, երբ իրենց որևէ մեկը կհարցնի Սահմանադրության, իրավունքի կամ խորհրդարանի դերի մասին, իրենք ուղղակի կլորացրած աչքերով կհիշեն, որ իրենք Հայաստանում իշխանության են եկել ոչ թե իրավունքի և օրենքի, այլ ուժի շնորհիվ։


Ինչ վերաբերում է Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության գործունեությանը, այսօր շատ լավ տեսնում ենք, որ այդ գործունեությունը ուղղակի անհնար է։ Մեկ տարուց ավել է` խորհրդարանական ընդդիմության ներկայացրած որևէ այլընտրանքային օրակարգ ոչ միայն չի ընդունվել, ոչ միայն չի քննարկվել, այլև իրենք պարզապես արհամարել են այն հիմունքները, որոնք դրված են Աժ կանոնակարգում` ցույց տալով, որ մենք ինչ ուզում, դա էլ անում ենք»,- ասաց Աննա Մկրտչյանը։