Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Արա Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանի նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին կատարվող հղումը հանելու իշխանությունների մտադրության, դրա շարժառիթների և հետևանքների, այս օրակարգը վիժեցնելու անհրաժեշտության, Արցախի բնակչության իրավունքները չպաշտպանելու քաղաքականության, արցախցիներին թիրախավորելու անթույլատրելիության, ներքաղաքական և տարածաշրջանային այլ զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արա Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ Անկախության հռչակագրից հրաժարվելով՝ Նիկոլ Փաշինյանը լուծարում է երրորդ հանրապետությունը։ «Երբ մենք խոսում ենք այս փաստաթղթի հակասությանը Հայաստանի Հանրապետության գոյության հետ, մենք փաստացի խոսում ենք այն մասին, որ պետք է լուծարենք երրորդ հանրապետությունը։ Սա այլ կերպ ընկալել հնարավոր չէ, որովհետև Հայաստանի երրորդ Հանրապետության ծննդականը դա Անկախության հռչակագիրն է»,- ասաց նա՝ շեշտելով, որ այս օրակարգի շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են։
Քաղաքագետը նկատեց նաև, որ այսպես կոչված իրական Հայաստանի «կոնցեպտ»-ը Հայաստանի չգոյության, Հայաստանի Հանրապետության լուծարման մասին է։
Մանրամասները՝ հարցազրույցում.