Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստի պայթյունի պատճառը
copy image url

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստի պայթյունի պատճառը

Արտաքին 3 ժամ առաջ - 19:52 28-04-2025
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության հետևանքով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։

«Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես է տեղի ունեցել այս ողբերգությունը։ Եղել է անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։

Ամենից շատ դիտված