Երևանում հսկայական փոսերի մոտ որպես պաշտպանիչ վահաններ անվադողեր են օգտագործվում. shamshyan.com
copy image url

Երևանում հսկայական փոսերի մոտ որպես պաշտպանիչ վահաններ անվադողեր են օգտագործվում. shamshyan.com

Ներքին 2 ժամ առաջ - 19:26 28-04-2025
Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե մայրաքաղաքում ասֆալտապատման այնիպիսի մեծ ծավալի աշխատանքներ է իրականացվել, շարունակվում է այն, որ Երևանի բազմաթիվ պողոտաներում ու փողոցներում մարդաբոյ փոսերը իսկական փորձանք են դարձել վարորդների համար։

Արդեն քաղաքացիները անեկդոտներ են պատմում, որ քաղաքային իշխանությունը փոսերի դեմն առնելու լավագույն միջոց է ընտել անվադողերով այդ փոսերը ի ցույց դնելը:

Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, նմանատիպ փոսը երկար ժամանակ է՝ չեն փորձում քաղաքային իշխանությունները վերացնել, փոխարենը անվադողերը դարձել են ցուցանակ, իսկ հարևանությամբ բնակվող ու աշխատող քաղաքացիները նշում էին, որ դրա պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: