Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
copy image url

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

Ներքին 3 ժամ առաջ - 20:03 28-04-2025
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ:

«Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը հարգելով՝ քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայ գերիների, այդ թվում՝ մեր հոր՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռը կարող է կարևոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղված դիվանագիտական ջանքերում՝ արդարության և մարդկային արժանապատվության հանդեպ Ֆրանցիսկոս Պապի նվիրվածությանը հավատարիմ մնալու համար: Նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղության և հաշտության այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս Պապը մշտապես հետամուտ էր իր գահակալության ընթացքում»,- ասված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած ուղերձում:

Ամենից շատ դիտված