Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը պետականության կորստի համար քաղաքացիներին է մեղադրելու
Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրվա առթիվ իր ուղերձում մասնավորապես նշել է․ «Քաղաքացի-պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ-հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ»։
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ- սխալ քաղաքականության հետևանքով կորցրել ենք Արցախը, 5 հազար զոհ տվել, Հայաստանից ենք տարածքներ կորցրել,ու ստացվում է , որ այս ամենի մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են, այլ՝ Հայաատանի քաղաքացիները քանզի 2018-ից հետո քաղաքացին է պետության տերը։
Եթե, Աստված մի արասցե, կորցնենք մեր պետականությունը, Նիկոլ Փաշինյանը պետականության կորստի համար քաղաքացիներին է մեղադրելու, քանզի նրանք էին պետության տերը, սակայն տեր չեղան»։