Հոգնած վարորդների մասին են մտածում. Երևանում քրքրված բազկաթոռով ճանապարհի փոսն են ծածկել

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 11:25 28-04-2025
Համացանցում օգտատերերը տեսանյութ և լուսանկարներ են տարածում՝ զարմանքով արձանագրելով, որ 7 օրից ավելի է, ինչ փողոցում դրված է քրքրված բազկաթոռ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումից էլ պարզ է դառնում, որ այն Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի Շիրակի փողոցում է։ «Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել: Բազկաթոռով փոսն են ծածկել»,- գրել է նա։

Օգտատերերի մի մասն էլ առաջարկում է միայն վատը չտեսնել, քանի որ հնարավոր է՝ հոգնած վարորդների մասին են մտածել։