Իսրայելը ծածկել է Էլպիս ձնաբուքը

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 27-01-2022

Իսրայելում մոլեգնում է Էլպիս կոչվող ձնաբուքը, երկրի տարածքի զգալի մասում ձնածածկույթի հաստությունը հասնում է 20 սմ-ի, հաղորդում է Newsru.co.il-ը։

Ձյան առատ տեղումներ են եղել Իսրայելի հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Շարունակվող առատ տեղումների պատճառով այցելուների համար փակվել է Հերմոն լեռան վրա գտնվող հանգստավայրը։

Այսօր առավոտյան Երուսաղեմում վերականգնվել է տրամվայի երթևեկությունը, ավտոբուսները դեռ չեն աշխատում։ Երուսաղեմ հնարավոր է հասնել գնացքով։

Տեղական իշխանությունները բազմաթիվ դպրոցներ են փակել լեռնային շրջաններում, ուսուցումն անցկացվում է առցանց։

Ֆոտոշարք