Բեռլինում խորհրդային տանկերն ուկրաինական դրոշով են ծածկել
copy image url

Բեռլինում խորհրդային տանկերն ուկրաինական դրոշով են ծածկել

Ավելին 3 տարի առաջ - 19:59 30-03-2022
Այսօր առավոտյան անհայտ անձինք ուկրաինական հսկայական դրոշներով ծածկել են խորհրդային երկու տանկ, որոնք կանգնած են Բեռլինի կենտրոնում, որպես զոհված խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մի մաս։
Մի քանի ժամ անց դրոշներն անհետացել են։
Դատելով սոցիալական ցանցերի լուսանկարներից՝ տանկերը ծածկված են եղել մոտ 2-3 ժամ։ Գերմանական RBB հեռուստաընկերության տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին դրոշներն արդեն հանվել էին։
Գերմանական ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի օրը անհայտ անձինք կապույտ և դեղին գույներով ներկել էին Տրեպտով պուրակի խորհրդային հուշարձանը (այնտեղ է գտնվում Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների ամենամեծ գերեզմանատունը): Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։