Մոնթե Մելքոնյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ shamshyan.com
copy image url

Մոնթե Մելքոնյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 10:22 28-04-2025
Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության, որը դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահատ արհամարական վերաբերմունքով, ապա հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկություններն իրացնելիս՝ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ռուբեն Հ․-ն Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 հասցեում գործող «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են նշված հասցեի անվտանգության աշխատակիցներ, Երևանի բնակիչներ 41-ամյա Էրիկ Ղ․-ի և 33-ամյա Էդգար Մ․-ի հետ նշված հասցեից տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչություն։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկբզնաղբյուրում:

Ամենից շատ դիտված