Ավանդական դարձած «Զարթի՛ր, լաո» ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19:15-ին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակի իր ելութում ասաց, որ Հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու համար։
«Ջահերով երթը վերածվել է համազգային միասնականության երթի։ Երթը նոր երանգ ու նոր շեշտադրումներ է ստացել՝ հատկապես այս օրերին, երբ մենք կանգնած ենք գոյութենական պայքարի առջև, քանի որ այս իշխանությունը հրաժարվում է համահայկական պայքարից։ Փորձ է արվում մեր ժողովրդի արդար պայքարը սահմանափակել զուտ հիշողությամբ։ Սա է հայկական կամքը, ոչ թե զիջումների պատրաստ այս խղճուկի խոստումները»։
Մանրամասն՝ տեսանյութում։