ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ դպրոցում 2-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
copy image url

ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ դպրոցում 2-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 15:04 22-07-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Օրեր առաջ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում մայրը կանգնել էր սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել էր, և մայրը կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել էր իր 2-ամյա երեխայի՝ Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Հուլիսի 19-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 2-ամյա Էդուարդ Սամվելի Թադևոսյանը։

«Մեր Արտաշատ համայնքի Բաղրամյան բնակավայրում էր ապրում այդ երեխան։ Դեպքը տեղի է ունեցել Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան դպրոցում։ Երեխայի մայրը եղել է ծնողկոմիտեի անդամ և մյուս երեխայի դասարանից ուզել է վարագույրները հանի, այդպես այդ դժբախտ դեպքը պատահել է։ Ունի ևս երկու աղջիկ, նորմալ, միջին ապրող ընտանիք են՝ շատ հարգված։ Երեկ հուղարկավորել են։ Սեղանը, որի վրա կանգնած է եղել մայրը, կոտրվել է և վնասել երեխային»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Արտաշատ խոշորացված համայնքի մամուլի խոսնակը։

Մեր այն հարցին, թե ինչի համար էր երկու տարեկան երեխան գտնվում դպրոցում, համայնքապետարանից ասացին. «Ես չգիտեմ, ես չեմ կարող պատասխանել, դպրոցը մեր ենթակայության տակ չի գտնվում»։

Իսկ այն հարցերին, թե ովքեր են եղել այդ պահին դպրոցում, ով է առաջինը արձագանքել այդ պատահարին, շտապօգնության մեքենայո՞վ են երեխային տեղափոխել հիվանդանոց, թե՞ նրանք են տեղափոխել, համայնքապետարանից մեզ ասացին․ «Չգիտեմ, այդ մասին տեղեկություն չունեմ»։

Հասկանալու համար, թե երկու տարեկան երեխան իրավունք ունե՞ր այդ պահին գտնվելու դպրոցում, oragir.news-ը կապ հաստատեց ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Դիմեք մարզպետարան, դպրոցը իրենց ենթակայության տակ է գտնվում, ես մանրամասների չեմ տիրապետում»։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստանջյանի անվան դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունյան հետ՝ հարցնելով, թե ինչու է թույլ տվել, որ դպրոցում չաշխատող կինը մաքրություն անի այնտեղ, այն էլ՝ արձակուրդի ժամանակ, ինչու է այդ կինը հայտնվել դասասենյակում, արդյո՞ք նրանք տեղյակ են եղել այդ մասին։ Բայց տնօրենը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ զբաղված է, չի ուզում խոսել։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»

Ձեզ գուցե հետաքրքրի