Ուղիղ եթեր
Պետք է շեշտադրենք որակյալ անասնաբույժների կարևորությունը․ Գևորգ Պապոյան
copy image url

Պետք է շեշտադրենք որակյալ անասնաբույժների կարևորությունը․ Գևորգ Պապոյան

Ներքին 5 ժամ առաջ - 11:36 26-04-2025
Մենք պետք է մշտապես շեշտադրենք որակյալ մասնագետների կարևորությունը մեր երկրում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին, անասնաբույժների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ եկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք պետք է մշտապես շեշտադրենք որակյալ մասնագետների կարևորությունը մեր երկրում, և անընդհատ ջանքեր գործադրենք, որպեսզի մի կողմից մասնագիտությունը դառնա գրավիչ երիտասարդ մասնագետների համար, մյուս կողմից այն ապահովի իրապես բարձր որակով կրթություն ստանալու հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այդ կրթությունը ստանալ, որովհետև առանց անասնաբուժության երկրի տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ», - շեշտեց Գևորգ Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ անասնաբույժների դերը չափազանց մեծ նշանակություն ունի։