Ուղիղ եթեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական ընթացակարգային որոշումները
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական ընթացակարգային որոշումները

Ներքին 4 ժամ առաջ - 16:35 26-04-2025
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

«Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։

Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։ Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։

Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:34 Գյումրիում վրաերթ է եղել Արթուր Ալեքսանյանի եղբոր մասնակցությամբ, կան տուժածներ
13:17 Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան, բարևներ զույգ էֆենդիներիդ․ Ռուբեն Մխիթարյան
09:04 Ինչո՞ւ Մանսուրյանը փշրեց հանրային հույսերն անտարբերությամբ 
12:53 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել
22:10 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին
23:53 Խնդրում ենք չհուսահատվել. լավ է մի փոքր ուշ, բայց վստահ և դրական արդյունքով. ԴՕԿ
07:27 Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. Ժողովուրդ
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ռազմիկ Պետրոսյան․ Լև Յաշինի դեմ․ Ելցինն ու Արցախի թթի օղին
08:20 Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ Հրապարակ
09:48 Գործազրկությունն աճել է, ՔՊ-ն կգնա Սյունիք, Քոչարյանը պաշտպան է փնտրում, ՄԻԵԴ-ից ապտակ է ապասվում․ Մամուլ