Կանգնե՛ք ու հոտ քաշե՛ք. դեզոդորանտի բույրով պաստառներ Նյու Յորքի փողոցներում. NY Post
copy image url

Կանգնե՛ք ու հոտ քաշե՛ք. դեզոդորանտի բույրով պաստառներ Նյու Յորքի փողոցներում. NY Post

Մամուլ Արտաքին 4 ժամ առաջ - 10:15 26-04-2025
Անձնական խնամքի հայտնի ապրանքանիշ Billie-ն Նյու Յորքում մեկնարկել է յուրահատուկ արշավ՝ ներկայացնելու իր նոր արևադարձային բույրը՝ Coco Villa-ն։ Այս մասին գրում է NY Post-ը։

Մայիսի 16-ից սկսած, քաղաքի տարբեր վայրերում հայտնվել են ինտերակտիվ պաստառներ՝ հսկա թևատակերի պատկերով, որոնք դեզադորանտի հոտ ունեն։ Անցորդներին առաջարկվում է կանգ առնել, մոտենալ պաստառին և զգալ նոր դեզոդորանտի իրական բույրը՝ դեռ խանութ մտնելուց առաջ։

Արշավի նպատակն է ստեղծել անմիջական փորձառություն և բարձրացնել ապրանքանիշի ամենավաճառվող դեզոդորանտի ճանաչելիությունը յուրօրինակ ձևով։